«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԿԸՀ-Ն` ԷԼԻ ԱԶԱՐՅԱՆՈՎ

ԿԸՀ-Ն` ԷԼԻ ԱԶԱՐՅԱՆՈՎ
12.07.2011 | 00:00

ԿԸՀ-ի և ՄԻՊ-ի շուրջ զարգացումներն արդեն սերիալային բնույթ են կրում։ Մարդու իրավունքների պաշտպանի ԿԸՀ անդամության համար առաջարկված երեք թեկնածուներից, որոնց մեջ Գարեգին Ազարյանը չկար, երկուսն ինքնաբացարկ են հայտարարել։ Այժմ ՄԻՊ-ը զբաղված է նոր անդամների փնտրտուքով, որոնց պետք է ներկայացնի մինչև հուլիսի 12-ը։ Ի դեպ, ինքնաբացարկի հայտարարությունում վերջիններս հետևյալ պարզաբանմամբ են հանդես եկել. «Արդյունքները հայտարարվելուց հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք ձեզ հետ նախկինում աշխատել ենք միևնույն իրավաբանական գրասենյակում»։ Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի մրցույթում ընտրված անձանցից երկուսն աշխատել են Կարեն Անդրեասյանի ղեկավարած «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում։ Փաստորեն, ԶԼՄ-ների մեկնաբանություններն այնքան էլ անհիմն չեն։ Ինչևէ։
Շատերին անակնկալի բերեց այն, որ ընտրվածների մեջ չկար ԿԸՀ ղեկավար Գարեգին Ազարյանի անունը, սակայն գործընթացն այլ զարգացում ունեցավ։ Ըստ ընտրական օրենսգրքի փոփոխությունների` ԿԸՀ-ի երեք անդամներ նշանակվում են օմբուդսմենի առաջարկությամբ, երկուսը` փաստաբանների պալատի, նույնքան էլ` վճռաբեկ դատարանի։ Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ԿԸՀ-ի անդամի համար ներկայացրել է Գարեգին Ազարյանի թեկնածությունը։
Հավելենք, որ ներկայիս կազմով ԿԸՀ-ի լիազորություններն ավարտվելու են հուլիսի 14-ին։

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ